Հայկական հարց

Թուրքական մարդահամարը համեմատության մեջ էր դնում հայերի և մահմեդականների թվաքանակները․ «Հայկական հարց»

Օսմանյան կայսրության վարչական փոփոխությունների և հայերի պատմական բնակավայրերի թուրքացման քաղաքականության հիմնական նապատակն այն էր, որ հայերը փոքրամասնություն դառնային Արևմտյան Հայաստանում։ Դա արվում էր նաև հայության ծագման կարևոր տարածքներից մեկում՝ Խարբերդի նահանգում։

Այստեղ ի սկզբանե հայերը ճնշող մեծամասնություն էին կազմել, թեև դարերի ընթացքում թուրքական իշխանություններն արել էին ամեն ինչ՝ ժողովրդագրական պատկերը հօգուտ իրենց փոխելու համար։ Նրանց կամքով Խարբերդի տարածքում էին հաստատվել քրդական ցեղախմբերը, իսկ թուրք բնակչության թիվը դարձել էր ծանրակշիռ։ Թուրքացվել էր նահանգի անվանումը՝ Մամուրեթ-ուլ-Ազիզ։

1914 թվականի դրությամբ Խարբերդի նահանգը կազմված էր Խարբերդի, Մալաթիայի և Դերսիմի գավառներից։ Թուրքական պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մինչև Առաջին աշխարհամարտն այստեղ ապրում էր ավելի քան 90000, իսկ Կ․Պոլսի հայոց Պատրիարքարանի տվյալներով՝ 168000 հայ։ Ընդ որում, Պատրիարքարանի տվյալների մեջ ներառված չէր Մալաթիայի գավառի շուրջ 36000 հայ բնակչության թվաքանակը։ Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։
«Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»։ Մաս 5-րդ։

Back to top button