Սփյուռքի ձայնը

Սփյուռքահայերի գիտելիքներն ու հմտությունները պետք է ժամանակին օգտագործել․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքահայերի գործնական առաջարկներին ընթացք տալը կարող է նպաստել  Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանը: Ավստրալաբնակ   սանտեխնիկ Զոհրապ Բոյաջյանն իր մասնագիտության  մեջ Ավստրալիայում լավագույններից է, ունի որակավորումը փաստող վկայական և այլն։ Նա իր հմտությունները փոխանցելու նպատակով Հայաստանում գտնվելու ժամանակ հանդիպել է ջրային ռեսուրսներով զբաղվող կազմակերպությունների հետ՝ ներկայացնելու  իր մտադրությունները։ դրանք,սակայն չեն ընդունվել կամ մասամբ անտեսվել են։  «Հանդիպումներից մեկի ժամանակ պատկան մարմիններից մեկն ինձ ասաց, որ մասնագիտության առումով 50 տարի առաջ եմ գնացել։ «Լավ է»,-պատասխանեցի ես, կարող եմ դրանք փոխանցել հայաստանցի մասնագետներին։ Իմ հմտությունները չունեն ոչ Հայաստանում, ոչ էլ՝ տարածաշրջանի երկրներում»,- ասում է  Զոհրապ Բոյաջյանը։

Զոհրապ Բոյաջյանը ծնվել է Լիբանանում: Նախնիներն Արևմտյան Հայաստանի Ուրֆա քաղաքից են: Հայոց ցեղասպանությունից փրկվելով՝ նրա ընտանիքը փախել է Սիրիա, ապա տեղափոխվել Լիբանան:

Զոհրապ Բոյաջյանը տասնվեց տարեկանից Քուվեյթում է ապրել՝ հորեղբոր մոտ, հետո տարբեր քաղաքներ գնացել, իսկ 1978 թվականին հաստատվել է Ավտրալիայում:

  Մեր հայրենակիցը փորձել է ՀՀ կառավարության հետ աշխատանքներ իրականացնել՝  կապված շրջակա միջավայրի և ջրօգտագործման հետ։ Նրա ծրագրերին դեռևս ընթացք չեն տվել, գործնականում էլ ամեն բան մնացել է նույնը։ «Ուզում եմ նաև ասոցիացիա բացել, որտեղ կընդգրկվեն որակավորված մասնագետները»,– ասում է Զոհրապ Բոյաջյանը, որը նաև նախատեսում է Հայաստանում  որակյալ և բանիմաց սանտեխնիկներ պատրաստող դպրոց հիմնել։

Սրանք  Զոհրապ Բոյաջյանի գործնական ծրագրերն են Հայաստանում։ Նրա այցելությունների առիթը նաև Հայաստանն ու հայությանը ճանաչելն ու  մարզային դպրոցներին և մանկապարտեզներին աջակցելն է։ Ասում է, որ հայաաստանցի կանայք աշխատասեր են, տղամարդիկ՝ ոչ։ Կանայք իրավունքներ քիչ ունեն, տղամարդկանց իրավունքները՝ անսահմանափակ են։ «Նկատում եմ, որ կանայք շատ են աշխատում, սխալվելու իրավունք չունեն, իսկ տղամարդիկ քիչ են աշխատում, հաճախ բռնության են ենթարկում իրենց կանանց և իրավունքի մեծ բաժին ունեն։ Այս մոտեցումը պետք է փոխել»,– ավելացնում է։ Անդրադառնալով Հայաստան-սփյուռք հարաբերություններին, նա նշում է,որ Հայաստանում թյուր կարծիք է ձևավորված սփյուռքահայերի մասին։ «Շատ հայաստանցիներ կարծում են, որ այլ երկրներում գումար վաստակելը հեշտ է, սակայն մենք այն ստանում ենք քրտնաջան աշխատանքով»,– նշում է Զոհրապ Բոյաջյանը։ Զոհրապ Բոյաջյանի ծրագրերի և ավստրալահայության մասին մանրամասներ հաղորդման ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button