Ստարտափ Հայաստան

Բիզնես՝ 5000 դրամով․ «Ստարտափ Հայաստան»

20 ամյա Դիանա Առուստամյանը մասնագիտությամբ պարարվեստի ռեժիսոր է, մանկուց զբաղվել է պրոֆեսիոնալ բալետով, բացի այդ Դիանան նաև զբաղվել է պրոֆեսիոնալ երգով։ Թվում է՝ ամեն բան պարզ է։ Դիանան երգի և պարի մարդ է։ Անցնում են տարիներ, մի օր Դիանան հասկանում է, որ այն ամենն, ինչով զբաղվում է, ինչ-որ քիչ է, ավելին է պետք, իրեն լրացնող ինչ-որ այլ բան։

Դիանան այնքան էլ երկար չի մտածում, թե ինչ կարելի է պատրաստել, որովհետև այս տարվա թրենդներում առաջատարը հենց ձեռագործ զարդերն են, մասնավորաես վզնոցներն ու թևնոցները, որոնք հիշեցնում են 2000-ականների նորաձևությունը, բայց արի ու տես, դրանք նորից պահանջված են և նորաձև։ Այսօր դժվարությամբ կգտնենք կանանց և աղջիկների, որոնք իրենց զարդամաններում չունեն գոնե մեկ ձեռագործ զարդ։

Դիանան նկատել է, որ այն կարծիքը, թե ձեռագործ  աշխատանքները չեն գնահատվում, ճշմարտությանն այդքան էլ մոտ չէ, համոզվել է, որ խնդիրը քիչ գումար վաստակելն է, մեր երիտասարդներից ոմանք այնքան գումար են վաստակում, որ չեն կարողանում իրենց թույլ տալ ձեռագործ ինչ-որ թանկարժեք բան գնել, այդ իսկ պատճառով որոշել է իր զարդերի գները հնարավորինս էժանացնել, իր խոսքով իրեն դաշտում  մյուսներից հենց դա է զատում։

Դիանան համարձակություն է հավաքել ու բիզնես սկսել, որովհետև ներդրումները շատ չեն եղել, ուստի գիտակցել է, որ եթե չստացվի, իր կորուստները շատ չեն լինի։ Հիմա, երբ բիզնեսն արդեն քիչ թե շատ ակտիվ կյանքով է ապրում, Դիանան հաճախ է հետ նայում ու հիշում, թե ինչպես էր սկզբից վախենում ցուցադրել իր ձեռագործ աշխատանքները, բայց հիմա ուրախ է, որ այդ փուլն արդեն անցյալում է։

Ցուցադրել ավելի
Back to top button