Մտքի ուժը

ԱԲ ոլորտի գերհզորները մեկ վայրում․ «Մտքի ուժը»

                  

Ի ՞նչ ե ք կարծում, հնարավոր է, որ օրինակ դատական վեճը ոչ թե դատավորը քննի, այլ արհեստական բանականությունը՝ ալգորիթմերի միջոցով։ Պարզվում է՝ ոչ միայն հնարավոր է, այլ նաև կիրառվում է  Արևմտյան՝ ամերիկյան ու ֆրանսիական երկրների   իրավաբանական գրասենյակներում պայմանագրերի կնքման պայմանները  ուսումնասիրելիս։ Արհեստական բանականությունը  հաշվարկում ու ընտրում է պայմանագրի կնքման առավել բարենպաստ տարբերակը։ Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, իրավագիտության դոկտոր Սիմոն Սիմոնյանն ասում է, որ դատական համակարգում ալգորիթմերը կարող են փոխարինել դատավորների կողմից իրականացվող լիազորությունների մի մասին։ ԱԲ–ն կարող է որոշակի բովանդակության իրավական վեճ լուծել․ օրինակ Հայաստանում կարող է կիրառվել ՃՈ տուգանքների քննման ժամանակ։ Այդ գործերը շատ են,  էությամբ՝ գրեթե միանման։ Հետևաբար ԱԲ կարող է կիրառվել։Այսպես նախ դատավորների ծանրաբեռնվածությունը  կնվազի, ապա համանման գործերի լուծումը կկատարվի ծրագրերով։

Ի՞ նչ է արհեստական բանականությունը, որը գրավում է  աշխարհը շատ մեծ արագությամբ, որին մարդկությունը, չնայած «վախենում է», բայց ընդառաջ է գնում։  Ձևակերպումները տարբեր են, բնութագրումն՝ ընդհանրական՝ «Արհեստական բանականությունն, ըստ էության, համակարգչային ժամանակակից տեխնոլոգիաներն են, որոնք փորձում  կամ իրականացնում են այնպիսի գործառույթներ, որոնք ավանդաբար բնորոշ են եղել միայն մարդուն։ Օրինակ՝ վերլուծելու ունակություն, ստեղծագործելու ունակություն կամ տվյալների մեծ բազայի հետ աշխատանք, որով ինքն արդեն մարդուն գերազանցում է՝ հաշվի առնելով այն արագությունը և տեղեկատվության այն ծավալը, որն  ի տարբերություն մարդու, կարող է արհեստական բանականությունը կատարել։ «ԱԲ–ն կարևոր է  երկրների զարգացման համար, առավել   ինքնուրույն ու անվտանգ դառնալու հարթակում։

Սակայն, ոչ բոլոր երկրներն  են կարողանում այս ոլորտում ներդրումներ կատարել ու օգտագործել այն ՝ արձանագրում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը «Արհեստական  բանականությունը   մեր ամենօրյա կյանքում գնալով ավելի մեծ տեղ է գրավում, օրինակ՝  կան ինքնավար մեքենաներ, դռոններ, դրանք կիրառվում են նաև ՝ զենքերի միջոցով։ Արհեստական բանականությունը կիրառվում է  ինքնակառավարվող զենքերում՝  օրինակ Հարավային ու Հյուսիսային Կորեայի սահմանին ինքնակառավարվող զենքեր են դրված, որոնք կրակում են։ Այսինքն՝ Արհեստական  բանականությունը կարողությունների համակարգը տարածվում է ամենօրյա կյանքում,  զարգացումը տնտեսական անվտանգության համար նույնպես կարևոր է։ Երկրների շահերից է  բխում արհեստական բանականության զարգացումը»։

            Հայաստանում պետք է արհեստական բանականությունը զարգանա՝ ասում է ու ընդգծում՝ հատկապես՝ 44–օրյա պատերազմից հետո։ Եթե Հայաստանը չօգտագործի ԱԲ–ն, ապա  հակառակն է լինելու, ինչն էլ    բացասական կազդի Հայաստանի վրա»  Հետևանքները կարող են վատ լինել։

            Մոտ ապագայում Հայաստանում էլ արհեստական բանականության կիրառումը կներառի տարբեր ոլորտներ։Մինչ այդ, մեր երկրում՝  Հայաստանում ֆրանսիական համալսարանում  մեկնարկում է մագիստրոսական նոր ծրագիր արհեստական բանականության ոլորտում՝ Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ համագործակցությամբ։ Մագիստրոսական այս ծրագիրը համապատասխանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային մակարդակի արդյունաբերության և հետազոտությունների կարիքներին: Արհեստական բանականության մագիստրոսական ծրագիրն առաջարկում է բարձր մակարդակի գիտատեխնիկական կրթություն: Այն նպատակ ունի զարգացնելու տեխնոլոգիական ոլորտի հմտությունները, ինչը հնարավորություն կտա ուսանողներին արագ արձագանքել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արագ զարգացմանը: Ծրագրի առանձահատկությունն այն է, որ անցկացվելու է երեկոյան ժամերին՝ անգլերենով՝  համատեղելով տեսությունն ու գործնականը։ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը թվարկում է ծրագրի  մրցակցային առավելությունները․ «Այս ծրագիրը ավարտողների  համար դուռ է դեպի աշխարհ, քանի որ այն ավարտելիս ուսանողը ստանում է  երկու դիպլոմ՝   հայկական ու ֆրանսիական։ Դիպլոմ, որը ճանաչվում է ողջ աշխարհում։ Բացի այդ,   մեր կրթական համակարգում մեծ տեղ ենք հատկացնում  բարեվարքությանն ու անաչառությանը։ Սա կարևոր է  տեխնոլոգիական ոլորտում, քանի որ այս   արժեքներով ուսանողներին  կրթելը,  ժողովրդավարության զարգացմանն է նպաստում։ Սա շատ  կարևոր է Հայաստանի համար։ Մյուս առանձահատկությունն այն է, որ կանանց ենք կրթում»։

Ուսանողները  իրական նախագծերի վրա աշխատելու հնարավորություն կունենան։ Թուլուզ  3   Պոլ Սաբատիե համալսարանի հետ համագործակցությունը նույնպես կարևոր է, մասնավորապես՝  շատ կարևոր է  Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտական կենտրոնի հետ։ Այն Եվրոպայի երեք ամենամեծ գիտահետազոտական լաբորատորիաներից է,ա յստեղ մոտ 800 գիտահետազոտողներ են աշխատում, որոնք լինելու են նաև դասախոսների շարքում։ Նրանք Արհեստական բանականության  ոլորտի փորձագետ–գիտնականներ են։ Աշխարհում քիչ են այս մասնագետները։  Նրանց  կմիանան են նաև Հայաստանի գիտնականներն ու փորձագետները։  Հայաստանը  արդյունաբերության համար գերակա է համարել նաև արհեստական բանականությունը՝ ասում է  Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի դեկան Քրիստինա Սարգսյանը։  Ընդհանուր գիտելիքներից զատ՝ դասընթացները ներառում են խորացված մասնագիտական գիտելիքներ․ կառուցվածքային տվյալների և տեքստի վրա հիմնված տեղեկատվության ներկայացում, մշակում և հասանելիություն, տվյալների կառավարում և դրանց օգտագործելի գիտելիքների վերածում  ԱԲ-ի ինտեգրում ռոբոտային համակարգերում՝ խոսքի և բնական լեզվի օգնությամբ խորանալով տեսողության և փոխազդեցության ասպեկտների մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button