Հատվող եթեր

Հայկական գինեգործությունը՝ մշակույթ․ «Հատվող եթեր»

Հազարամյակների ընթացքում գինին եղել է մարդկության ամենասիրելի խմիչքներից մեկը։ Հպարտության զգացումով ես լցվում, երբ արտաբերում ես, որ Հայաստանը գինեգործության բնօրանն է: Հնուց ի վեր Հայաստանը հայտնի է իր գինեգործներով, խաղողի և գինու մշակման հնագույն մեթոդներով, ավանդույթներով, որոնք հայտնի են դեռևս Ուրարտական թագավորության ժամանակաշրջանից և պահպանվել են մինչ այսօր:
Հայաստանի գինու պատմության թանգարանը, մի յուրահատուկ և գողտրիկ վայր է, որը ներկայացնում է հայկական հարուստ գինեգործական մշակույթը և գինեգործության բազմադարյա պատմությունը՝ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը։
Սա մի բացառիկ թանգարան է, որը ճանապարհ է բացում դեպի գինեգործության ակունքներ՝ մեկտեղելով անցյալն ու ներկան, թանգարան, որի հնագիտական բացառիկ ցուցանմուշների շնորհիվ այցելուները կծանոթանան հայկական գինու բազմադարյա պատմությանը, թանգարան, որը կնպաստի Հայաստանում գինու մշակույթի զարգացմանը և գինու զբոսաշրջության ընդլայնմանը:
Զրույց «Արմենիա Վայն» ընկերության համասեփականատեր, գլխավոր տնօրեն, Հայաստանի գինու պատմության թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Մկրտչյանի և Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի հետ:

Back to top button