Գերդաստաններ

Նա պարեց աշխարհով մեկ․ «Գերդաստաններ»

Նա պարեց աշխարհով մեկ, նույնիսկ ծովի մակերևույթից 4000 մետր բարձրության վրա գգտնվող քաղաքում, ուր արգելված էին տեմպով պարերն ու խաղերը։ Այստեղ տեղացի արվեստագետները խորհուրդ տվեցին հանել ամենամեծ արագությամբ կատարվող պարը, բայց ինչպե՞ս կարող էր անսամբլի ղեկավարը հանել ծրագրի զարդերից մեկը՝ «Սուսերով պարը»։ Եվ ահա նվագախումբը կատաղի ռիթմով նվագում է, բեմ է սլանում Աիդա Հարությունյանը, քիչ հետո շնչարգելությունը խեղդում է, վազում է թթվածին շնչելու և նորից բեմ է դուրս գալիս ծափերի ու ծաղիկների տարափի ներքո։
«Ինձ թվում է, որ այդ օրը ես պարում եմ իմ կարապի պարը, թեև ընդունված է ասել կարապի երգը, մեր խմբին համակել էր մի զգացում, բարձր պահել հայկական պարի պատիվը»,- գրում է Աիդա Հարությունյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button