Բիզնես բանաձև

Կտանի Լուսին և Մարս. Աշխարհի ամենաբարձր հրթիռային համակարգը պատրաստ է․ «Բիզնես բանաձև»

Հարավային Կորեայում պատրաստվում են բանտից վաղաժամ ազատել Samsung ընկերության ղեկավարին: 12 միլիարդ դոլար կարողությամբ գործարարն անազատության մեջ էր կաշառք տալու պատճառով: Նրա ազատման համար որոշիչ գործոն է դարձել COVID-19-ի հետևանքով երկրում ստեղծված բարդ տնտեսական վիճակը:
Աշխարհում ընդհատակյա արժույթների տարածման ֆոնին ամերիկյան New York Times -ի թղթակիցը որոշել է փորձարկում իրականացնել: Նա ստեղծել է Idiot Coin՝ թարգմանաբար «հիմար մետաղադրամ» անվանումով արժույթը: Լրագրողը պարզել է, որ առանց վերահսկողության ստեղծված կրիպտոարժույթը հեշտությամբ գրավում է արագ հարստանալ ցանկացողներին:
«Քեոփսի բուրգից էլ բարձր». SpaceX-ը ստեղծել է պատմության մեջ ամենաբարձր հրթիռային համակարգը: Հրթիռակիրը և հենահարթակը միասին ունեն 145 մետր բարձրություն: Ընկերության հիմնադիր Իլոն Մասկն այն նախատեսում է օգտագործել դեպի Լուսին և Մարս թռիչքների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button