Բիզնես բանաձև

Ֆրանսիայում 1945թ.-ից ի վեր գինու արտադրության ամենամեծ անկումը կգրանցվի․ «Բիզնես բանաձև»

Աշխարհի ամենից եկամտաբեր 500 ընկերությունների ցանկում փոխվել է առաջատարի անունը: Նավթարդյունահանող Saudi Aramco-ին փոխարինել է Apple տեխնոլոգիական կորպորացիան:
2021թ.-ին սմարթֆոնների վաճառքով աշխարհում առաջին տեղը զբաղեցրել է չինական Xiaomi-ն: Ընկերությանը բաժին է հասել համաշխարհային շուկայի 17%-ը, Samsung-ին՝ 16%-ը, իսկ Apple-ին՝ 14%-ը:


Ֆրանսիայում «գինեգործական աղետ» է կանխատեսվում. Գարնանային ցրտերն ու ամառային տեղումները վնասել են 13 գինեգործական շրջաններից 10-ի այգիները: 2021թ.-ի արտադրության ֆրանսիական գինիները համեմատաբար թանկ կարժենան:
Էլեկտրամոբիլների արտադրության անցնելու պատճառով ավտոմոբիլաշինության հիմնադիր Հենրի Ֆորդի ստեղծած ընկերությունը կկրճատի հարյուրավոր աշխատակիցների: Ford Motor-ը Եվրոպայում արտադրվող թեթև մարդատարների իր բոլոր մոդելներն էլեկտրական կդարձնի 2026թ.-ին:

Back to top button