Մասնագիտություն

Անտեսանելի միկրոօրգանիզմների գիտակները. «Մասնագիտություն»

Դժվար է մեր կյանքը պատկերացնել առանց մանրէների: Նրանք ամենուր են. օդում, ջրում, ցամաքում՝ նույնիսկ մարդու օրգանիզմում: Մանրադիտակային կենդանի օրգանիզմները՝ մանրէները, իրենց հիանալի են զգում ամենածայրահեղ պայմաններում: Ու չնայած ավելի հաճախ խոսում են մանրէների բացասական դերի մասին, բայց չպետք է մոռանալ, որ միկրոօրգանիզմները բնության և մարդու կյանքում իրականացնում են հսկայական դեր ու նրանցից շատերն անվնաս են՝ նույնիսկ օգտակար:

Յուրաքանչյուր մարդու, անգամ բացարձակ առողջ մարդու օրգանիզմում միշտ ներկա են նաև ոչ մեծ քանակությամբ վնասակար մանրէներ, որոնք որոշակի պայմաններում կարող են լինել վտանգավոր հիվանդությունների աղբյուր: Եվ քանի որ այս ամենափոքր օրգանիզմների աշխարհը շատ բազմազան է, հետևաբար պահանջում է որոշակի համակարգում և դասակարգում: Այդ չափազանց հետաքրքիր գործընթացն իրականացնում են մանրէաբանները՝ միկրոօրգանիզմների ուսումնասիրությամբ և հետազոտությամբ զբաղվող գիտնականները:

Չափազանց հետաքրքիր, յուրահատուկ և բազմաոլորտ գիտություն է մանրէաբանությունը: Մանրէաբանությունը գիտություն է միկրոօրգանիզմների, նրանց դրսևորումների, կարգաբանության, փոփոխականության, առանձնահատկությունների, բազմազանության, տարածման և կենսագործունեության օրինաչափությունների, ծագման և զարգացման մասին: Զրույց Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Փոլադյանի հետ:

Back to top button