Էվոլյուցիա

Փող պետք կլինի՞․ ինչպես և ինչով ենք վճարելու ապագայում․«Էվոլյուցիա»

Ժամանակին որևէ բան գնելու համար մարդուն փող պետք չէր, դա կարելի էր անել ապրանքի փոխանակման միջոցով։ Հետո առևտուրը սկսեցին անել ոսկով, ապա հատվեցին դրամներ, ստեղծվեց արժույթն ու նրա տեսակները։ Փոխվում են ժամանակները, փոխվում է փողը, այսօր ինտերնետի դարաշրջանում ի հայտ են եկել թվային դրամները, ապագան, ասում են, հենց էլեկտրոնային փողինն է, արդյո՞ք աշխարհում կլինի մեկ արժույթ, մարդն իր գործողությունները կարո՞ղ է որպես փող վճարել խանութին այս կամ այն ապրանքի դիմաց, բանկերը կշարունակե՞ն գոյություն ունենալ։

Ինտերնետ դարաշրջանն ունի իր կանոնները, այդ թվում և փողի։ Ինտերնետում փողը կոդի տեսք ունի, որը հեշտորեն հնարավոր էր կրկնօրինակել, հնարավոր էր՝ մինչև 2008 թվականը, երբ առաջացավ բլոքչեյն ու բիթքոյինը։ Noor Blockchain Armenia ասոցիացիայի հիմնադիր Վիգեն Առուշանյան․

Ձեր տվյալները դառնալու են շատ թանկ, այն թե քանի կմ եք քայլել, ինչ սնունդ եք օգտագործել, դա շատ թանկ ինֆորմացիա է լինելու և ապագայում մարդիկ կարողանալու են գումար վաստակել իրենց տվյալները տրամադրելով։ Կրիպտոհաշիվենր են ունենալու և մարդկանց հետևելու են, որոնց հիմար վրա մարդը միավորներ կհավաքի և որպես փող կօգտագործվի։ Պարզ օրինակ բերեմ, մարդը քայլում է, դրամապատակը նշում է թե քանի միավոր է հավաքել, սա հետաքրքիր է դառնում սպորտային խանութի համար, որոնք կարող են ձեզ առաջարկել փոխանակել ձեր հավաքած միավորները, վճարել որպես գումար և որպես ապրանք որևէ բան գնել։

Ապագան թվային փողինն է, այսպես կտուժեն միայն կենտրոնացված կառույցները՝ բանկերը օրինակ, որոնց այդքան ձեռնտու չի լինի այս ամենը, թեպետ այսօր նրանք էլ անցել են սպասրկաման օնլայն դաշտ, աշխարհը առաջ է շարժվում, նրանք ևս պետք է ադապտացվեն այս փոփոխություններին, ասում է ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը․

Կարծում եմ ապագայում բոլոր երկրների պետական ապարատներում ընդվզումներ կլինեն, կենտրոնական բանկերից ևս, որովհետև կրիպտոարժույթի դեպքում վերահսկողական մեխծանիզմ համենայն դեպս հիմա չկա, բայց ապագան միանշանական էլեկտրոնային փողերինն է լինելու։

Փողի մասին անվերջ կարելի է խոսել, ինչ տեսք էլ այն ստանա ապագայում՝ լինելու է անհրաժեշտ, բայց ոչ ամենակարևորը, ինչպես ամերիկացի մի լրագրող է ասել՝ միշտ հիշեք, որ փողն ամենակարևորը չէ, սակայն նման անհեթեթություն ասելուց առաջ համոզվեք, որ բավականաչափ գումար ունեք:

Ցուցադրել ավելի
Back to top button