Հայագիտակ

Մարիանիները հին աշխարհում հայկական բանակի էլիտան էին․ «Հայագիտակ»

Հայ ռազմիկի քաջության, անհողդողդ կամքի և տոկության մասին վկայում եմ շումերական էպոսը, ասորական արքաների արձանագությունները, Մակեդոնացու արշավանքների մասին պատմությունները։ Վաղնջական ժամանակներում տիրապետելով երկաթի ձուլման տեխնոլոգիային, մեր ռազմիկներն առաջինն են զինվել երկաթե զենքով և նաև զրահով են պատել թե՛ իրենց, թե՛ ձիերին ու մարտակառքերը… Նրանք ոչ միայ արժանի հարված են հասցրել օտար ներխուժողներին, այլև մտել են Եգիպտոս, հաղթել և մի որոշ ժամանակահատված իշխել այստեղ։


Տեղյակ լինելով մեր ռազմիկների խիզախության մասին, նրանց օգտագործել են նաև որպես վարձկաններ և այստեղ էլ հայերը հիացրել են թե վարձողներին, թե նրանց թշնամիներին։
Գոյություն է ունեցել նաև հայկական բանակի վերնախավ կամ էլիտա։
Դրանք մարիանիներն էին։
Ինչպես վկայում են ժամանակակիցները նրանք գերադասում էին մեռնել, բայց գերի չընկնել, և աչքի էին ընկնում զարմանալի որակներով։

Back to top button