Հայկական հարց

Իսլամացած հայերին շատերն էթնիկ հայ չեն համարում․ «Հայկական հարց»

19-րդ դարի կեսերից Արևմտյան Հայաստանում ժողովրդագրական նոր միտում կար։ Դա արտագաղթն էր։ Թուրքական իշխանությունների վարած հայահալած քաղաքականությունից բացի՝ արտագաղթին նպաստում էին նաև Արևմտյան Հայաստանի բնակավայրերում գործող միսիոներական առաքելությունները։

Վերջիններիս քարոզչության հետևանքով թուրքական կոտորածներից և անապահով կյանքից փրկվել ցանկացող բազմաթիվ հայեր սկսեցին արտագաղթել հիմնականում Միացյալ Նահանգներ և եվրոպական երկրներ։ Երիտթուրքերի իշխանության գալուց հետո հայերը անցան ցեղասպանության սարսափների միջով։ 2000-ական թվականներին Թուրքիայում նույնպես սկսեցին խոսել հայկական ինքնությանը վերադառնալ ցանկացող իսլամացած հայերի մասին։ Թեմային է անդրադառնում ԳԱԱ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։
«Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»։ Մաս 4-րդ։

Back to top button