ԿարևորՍպորտ

Բաչկովն արժանի էր օլիմպիական ոսկուն․ մարզիչ

Տոկիոյի օլիմպիական խաղերից բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հայրենիք կվերադառնա բրոզե մեդալով։

32-րդ ամառային օլիմպիական խաղերում հայ բռնցքամարտիկը հիանալի հաղթանակներ տոնելով` այդ թվում պարտության մատնելով ադրբեջանցի մարզիկին դուրս էր եկել կիսաեզրափակիչ, բայց այս փուլում չկարողացավ հաղթահարել ԱՄՆ-ի բռնցքամարտիկի արգելքն ու Հայաստան կբերի բրոնզե մեդալ։

Մենամարտից հետո բռնցքամարտի Հայասատնի հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը ըննդգծեց, որ Բաչկովը լավ մարզավիճակում էր ու արժանի էր ավելի բարձր հարգի մեդալի:

«Բաչկովը գերազանց մենամարտեր անցկացրեց։ Հակառակորդը բռնցքամարտի լեզվով ասած «կեղտոտ» բռնցքամարտ էր վարում, չթողեց, որ Բաչկովն իր հնարավորությունները 100 տոկոսով օգտագործի։ Հովհաննես Բաչկովն արժանի էր ոսկուն»,- ասել է Ռոբերտ Պետրոսյանը։

Back to top button