Էկոսֆերա

«Ինչո՞ւ ջրամբարներում ջուր չկա». «Էկոսֆերա»

Կառնուտի ջրամբարի խնդիրը պարզ է՝ ջուրը ջրամբար չի հասել, ասում է ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը և անդրառադնում ջրամբարների դատարկ լինելու հարցին։ «Ջուրը Արփայից է գալիս հասնում Կառնուտի ջրամբար։ 24 մլն մ3-ի հետ կատա՞կ եք անում։ Ոնց եղավ , որ ջուրը չհասավ Կառնուտ։ Ջուրը գնացել է մեկ ուրիշ ջրսպառողի, ո՞վ է այդ ջրսպառողը։ Գյուղացին գումար է դրել:Մարդիկ լացում են,թե ամբողջ գումարը կորցրել են և բերք չեն կարող հավաքել։ Գյուղացիների մոտ կասկածներ կան, որ այդ ջուրը գնացել է ՓՀԷԿ-երին։ Դրանք պատկանում են ազդեցիկ մարդկանց,որոնք կարողանում են մեծ եկամուտ ստանալ ,իսկ գյուղացու հոգսն իրենց չի հետաքրքրում։ Մեծ մեղք են վերցրել իրենց վրա։ Սա հանցագործություն է»,- ասաց ջրաբանը։ Իսկ ընդհանուր առմամբ ջրամբարների հետ կապված խնդիրները շատ են, մասնագետը նշեց հատկապես մաշվածության հարցը։ «Մաղի պես անցքեր կան, խոռոչներ ու ճաքեր կան պատերի մեջ, որոնք պետք է ժամանակ առ ժամանակ վերանորոգվեր։ Ջուրը խոռոչներով կորչում է։ Այս տարի լավ տեղումներ ունեցանք, ջրամբարները լավ լցվել էին, բայց մենք չենք կարողանում պահել այդ ջուրը ։ Պետք է հետևել, որ ջրամբարը լինի սարքին՝ ջրի կորուստներից խուսափելու համար։ Սրանք հիդրոտեխնիկական հարցեր են, որոնք միշտ լուծվել են, բայց հիմա չգիտես ինչու չեն լուծվում»- ընդգծեց Հովհաննիսյանը։ Հայաստանի ջրային ոլորտում առկա խնդիրներին, պատճառներին ու լուծումներին անդրադարձել են փորձագետները։ Ինչո՞ւ է մեր երկրում առաջացել «ջրային քաղց» և ի՞նչ սպասել առաջիկայում։

Ցուցադրել ավելի
Back to top button