Մտքի ուժը

Երկար ու քարքարոտ ճանապարհ ․ դեղահումքից դեղահաբ դառնալու հետագիծը․ «Մտքի ուժը»

 Եթե դուք երկար ժամանակ որևէ դեղահաբ եք օգտագործում, ունեք գլխացավ, սրտխառնոց, ճնշման բարձրացում, սա արդեն փաստում է՝ դեղն ունի երկրորդային ․ վնասակար ազդեղություն։ Պետք է փնտրել ու գտնել արդյունավետ այնպիսի միջոց, որը այսպես ասենք չեզոքացնի այդ ազդեցությունները։ Եվ ահա Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ ում Վիգեն Թոփուզյանն իր գիտնական աշխատակիցներով հենց սրանով են զբաղվում ։  

Որպես թիրախ այստեղ ընտրել են երկու հիվանդություն՝  ալցհայմերի հիվանդությունն ու պարկինսոնիզմը։ Փորձում են խոչընդոտել հիվանդությունների խորացումը։ Ալցհայմերի հիվանդությունը նյարդաքայքայիչ հիվանդություն է, որն ունի դանդաղ սկիզբ և պրոգրեսիվ ընթացք  ։ Թուլամտության դեպքերի 60-70%-ի պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն է Ամենահաճախ հանդիպող վաղ ախտանիշը վերջին իրադարձությունները հիշելու դժվարացումն է՝ կարճաժամկետ հիշողության աստիճանաբար զարգացող քայքայումը։ Հիվանդության առաջընթացին զուգահեռ կարող են դիտվել խոսքի խանգարումներ, տեղանքում կողմնորոշվելու դժվարություններ (հաճախ են կորչում), տրամադրության տատանումներ, մոտիվացիայի կորուստ, սեփական խնամքով զբաղվելու անկարողություն և վարքային փոփոխություններ[2][3]։ Կորցնելով նախկին ես-ի մասին պատկերացումները՝ այս մարդիկ հաճախ են մեկուսանում ընտանիքից և հասարակությունից  ։ Աստիճանաբար ախտահարվում են տարբեր օրգանների ֆունկցիաները, որն էլ հանգեցնում է մահվան։ 

Չնայած պրոգրեսիային՝ արագությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է, բայց եթե ախտորոշվել է Ալցհայմերի հիվանդություն, կյանքի սպասվող միջին տևողությունը 3-9 տարի է։Պարկինսոնի հիվանդություն (ՊՀ)` գլխավորապես կենտրոնական նյարդային համակարգի շարժողական (մոտոր) գործառույթը խաթարող դեգեներատիվ խանգարում է։ Հիվանդության զարգացմանը զուգահեռ ոչ շարժողական ախտանշանների տարածվածությունը հարաճում է ։ Ախտանշանները հարաճում են դանդաղ, ժամանակի ընթացքում։ Հիվանդության սկզբնական շրջանում ակնհայտ նշաններն են դողը, ռիգիդությունը, դանդաղկոտությունը և քայլելու դժվարությունը ։ Մտածելու կարողության և վարվելակերպի խնդիրներ նույնպես կարող են նկատվել։ Եվ ահա  հայ գիտնականները փորձում են խոչընդոտել հիվանդությունների խորացումը։  Այն, ինչ գիտնականը մեզ պատմեց մոտ 40 րոպեում, իրենց վեց-յոթ տարվա աշխատանքի արդյունքն է,  սկսել են հիվադնությունների հետազոտություններից, ուսումնասիրություններից․

          Հեշտ չէ քիմիկոսի կյանքը ,  երբ շատ բան գիտես, սկսում ես դեղահաբերը ընդւոնելուց առաջ անպայման մանրամասն ծանոթանալ ոչ միայն հակացուցումներին , այլև այն ամենին, ինչը կապված է տվյալ դեղի հետ։ Միայն թե պարոն Թոփուզյանի դեպքում այդ պատասխանատվությունն իր վրա է վերցրել կինը։

 Գիտնականների պնդմամբ՝ 44–օրյա պատերազմի ընթացքում իրենց ստեղծած դեղով՝  կապրոֆերով են վիրավորների մեծ մասին արնաքամ լինելուց  փրկել՝ պատմում էՎիգեն Թոփուզյանը։ Հայկական շուկայում   վաճառվող գանգլերոնը նույնպես այս կենտրոնի գիտական առաջարկն է։  Եվս մեկ դեղահումք արտահանվում է Բելառուս։ Ստացվում է, որ հայ գիտնականների ստեղծած դեղահումքը արտահանվում է Բելառուս, ամպուլավորվում, ներմուծվում Հայաստան ու մի քանի անգամ թանկ գնով վաճառվում  այստեղ։

Ցուցադրել ավելի
Back to top button