Բիզնես բանաձև

Պատրաստել են ռոբոտները. Ամստերդամում տեղադրվեց 3D-տպագրությամբ ստեղծված կամուրջ․ «Բիզնես բանաձև»

Համակարգչային խաղերը «մտքի համար թմրանյութ» որակելը տապալել է չինական IT հսկաների բաժնետոմսերի գները: Դա տեղի է ունեցել չինական պետական լրատվականի կողմից խաղեր թողարկող ընկերությունների գործունեությունը դատապարտող հոդվածի արդյունքում:

Ամստերդամում տեղադրվեց ռոբոտների կողմից 3D-տպագրությամբ ստեղծված պողպատե կամուրջ: 6 տոննա կշռող կառույցը պատրաստվել է մետաղալարերը շերտ առ շերտ եռակցելու միջոցով:  Այն կշահագործվի 2 տարի՝ մինչև նախկին կամրջի վերակառուցումը:

Հանրահայտ PepsiCo ընկերությունը 3.3 մլրդ դոլարով վաճառել է իր մի շարք ըմպելիքների արտադրության իրավունքը: Գործարքից հետո  Pepsi-ին կմնա նաև ամերիկյան շուկայում ըմպելիքների վաճառքը կազմակերպելու բացառիկ իրավունքը:

Եվրոպական շուկայում սպառողների համար առավել նախընտրելի են դարձել համեմատաբար մատչելի ապրանքանիշերի հեռախոսները: Չինական Xiaomi-ն դեպի Եվրոպա մատակարարումների թվով այս տարի զբաղեցրել է առաջին տեղը:

Ինչպե՞ս բարձրացնել կենսունակությունը և կյանքի նկատմամբ հետաքրքրությունը. Ազգությամբ հնդիկ հայտնի ներդրող Ռաջ Ջանան պատմել է իր 3 մեթոդների մասին:

Back to top button