Հատվող եթեր

Արվեստ, որ ստեղծվում է միմիայն սրտի թելադրանքով․ «Հատվող եթեր»

Հայ արվեստի պատմության մեջ անգնահատելի դերակատարում է ունեցել Արուտչյանների գերդաստանը, և ներկայումս այդ փառավոր ճանապարհն արժանապատվորեն շարունակում է գեղանկարիչ, ճարտարապետ Ռուբեն Արուտչյանը՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանի որդին և ժողովրդական նկարիչ Միքայել Արուտչյանի եղբորորդին։

Ռուբեն Արուտչյանը ծնվել է Երևանում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, հետագայում՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը։

Ռուբեն Արուտչյանի արվեստը չափազանց ազնիվ է, լուսավոր, ջերմությամբ լի ու ինքնատիպ, արվեստ, որը ստեղծվում է միմիայն սրտի թելադրանքով: Տարիների ընթացքում Ռուբեն Արուտչյանը ոչ միայն ստեղծել է բարձրարվեստ գործեր, այլև սերունդներ դաստիարակել: Հարուստ և հետաքրքիր ճանապարհ է անցել արվեստագետը՝ ստեղծելով հրաշալի հավաքածու, որը հարստացրել և դեռ հարստացնելու է հայ արվեստը: Զրույց գեղանկարիչ Ռուբեն Արուտչյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button