Սփյուռքի ձայնը

Լիբանանից Հայաստան տեղափոխվածների մի մասը վերադառնում է․ «Սփյուռքի ձայնը»

Լիբանանից Հայաստան տեղափոխվածների մի մասը վերադառնում է Լիբանան,- ասում է Լիբանանի Զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանն, անդրադառնալով նախորդ տարի Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստան տեղափոխված հայերին։

«Լիբանանահայ երիտասարդներն այլևս իրենց ապագան չեն տեսնում Լիբանանում, իսկ մեր խնդիրն է՝ նրանց ուղղորդել դեպի Հայաստան․ նախ, քանի որ նրանց հայրենիքն է, հետո՝ Հայաստանում դեմոգրաֆիական խնդիր կա։ Թեև նրանք, ովքեր արդեն մեկնել են, մոտ 50 տոկոսը վերադառնում է Լիբանան, հաշվի չառնելով անգամ Լիբանանի տնտեսական և ներքաղաքական վիճակը», ասում է Ավետիս Կիտանյանը։

Մեկ տարի առաջ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքներն արդյո՞ք ամբողջությամբ վերացված են։ Ովքեր, որ երկրներն ու համահայկական կազմակերպություններն են օգնում և օգնել տուժած հայերին, Ավետիս Կիտանյանը նշում է, որ 73 հազարից ավելի տներ վնասվել էին պայթյունի հետևանքով, այդ թվում՝ հայերի տները։ Թե՛ Լիբանան պետությունն իր ուժերի ներածի չափով, թե՛ հայ համայնքը, թե՛ համահայկական կազմակերպությունները աջակցել են՝ վնասված շինությունները նորոգելու համար։

«Նախորդ տարվանից գործում է «Վերականգնման մարմինը», որը ղեկավարում է Արամ Առաջին վեհափառը։ Մի քանի շաբաթ առաջ 2000 հայ ընտանքիներ տեղափոխվեցին իրենց վերանորոգված բնակարան», ավելացնում է։

Ի՞նչ իրավիճակում են պայթյունից տուժած հայերը, Ավետիս Կիտանյանը նկատում է, որ նրանցից շատերը լուրջ վնասվածքներ էին ստացել , որոնք փոխատուցել հնարավոր չէ։ «Եթե այսօր որևէ մեկը նրանցից գնա բուժհաստատություն և բժշկական օգնություն խնդրի, նրան կընդունեն, ասելով․ «Եկեք, բայց ձեր հիվանդությունը բուժելու համար դեղորայք չունենք»։

Այսօր Լիբանանում բացակայում են անգամ ամենապարզ ցավազրկիչները։ Եվ եթե նախկինում, մենք մեր ծանոթ-բարեկամներից խնդրում էինք հուշանվերներ և այլն, ապա այսօր մեզ անհրաժեշտ են միայն դեղեր», ցավով նշում է կառավարության նախկին անդամը։ Այլ մանրամասներ Ավետիս Կիտանյանի հետ հարցազրույցում։

Back to top button