Հաջողության նոտա

Երբ օդաչուն կինդ է. Գևորգ Խաչատրյանի «Հաջողության նոտան»

Ձգտում, որը կայրի Ձեզ ներսից, նպատակաուղղվածություն և քայլեր, քայլեր, քայլեր… «Կյանքում պետք է իմանալ` ինչ ես ուզում, պետք է ունենալ հստակ նպատակ և համառորեն ու աշխատասիրությամբ շարժվել առաջ: Մտքերը պետք է դարձնել առարկայական», ասում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

Շեշտում է, որ ոչինչ հեշտ չի տրվում. եթե կես ճանապարհից հետ եք դառնում, ուրեմն այդքան էլ պատրաստ չեք նպատակն իրականացնելուն ու փորձություններ հաղթահարելուն: Թեև մասնագիտությամբ բանասեր է, ընտրեց լրագրության ճանապարհը, իսկ հետո նրան գերեց ավիացիայի աշխարհը: «Մարդու անցած ճանապարհը լավագույն գիրքն է, որ գրվում է», ասում է Գևորգը։

Նա ավիացիան կնոջ է նմանեցնում։ «Պետք է լինես նուրբ, որպեսզի չվնասես։ Ավիատորները ռոմանտիկներ են, նրանք հավերժ սիրահարված են»։ Երկիր մոլորակի վրա նրա սիրած վայրը օդանավի խցիկն է, հատակապես, երբ օդաչուն սեփական կինն է, իսկ ամուսնության առաջարկն արվել է հենց օդում ՝ ինքնաթիռում։ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն տնօրեն Գևորգ Խաչատրյանի «Հաջողության նոտա»։

Ցուցադրել ավելի
Back to top button