
Բերիայի ճանկերից փրկվելու համար նրանք միասին գալիս են Հայաստան։ Ստալինի մահից հետո նրանք վերադառնում են Մոսկվա, և ամեն մեկն անցնում է իր սիրելի գործին։


Ցիլիկովսկայան նրան որդի է պարգևում, և այսօր Մոսկվայում ապրում է նրանց ծոռը՝ Կարո Հալաբյանը։ Վերջին տեղեկությունը փոխանցել է Աննա Հեքեքյանը, ում մայրը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը, Հալաբյանների շառավիղներից էր և լավագույնս ուսումնասիրել էր գերդաստանի պատմությունը։