Մասնագիտություն

Նրանք գիտեն գրքի իրական արժեքն ու նշանակությունը․ «Մասնագիտություն»

Բանավոր խոսքը համարվում է մարդկության պատմության ընթացքում գիտելիքի փոխանցման ամենահին ձևը։ Հնագույն քաղաքակրթությունների կողմից գրային համակարգի հայտնագործումից ի վեր մարդիկ սկսեցին գրելու համար օգտագործել այն ամենն, ինչի վրա հնարավոր էր գրել: Վաղ հասակում մի քանի թղթի և գույնզգույն մատիտների օգնությամբ շատերիս մոտ է ցանկություն առաջացել գիրք ստեղծել:

Իրականում գիրքը մարդկության մեծագույն հայտնագործություններից է, որի ստեղծումը չափազանց պատասխանատու, երկար ու աշխատատար է, և այդ բարդ գործընթացի ողջ պատասխանատվությունն իրենց վրա են վերցնում նրանք՝ հրատարակիչները՝ ինքնատիպ, նրբաճաշակ, բազմակողմանի զարգացած գրքերի գիտակները:

Յուրահատուկ է հրատարակչի մասնագիտությունը, որը կապված է գիտության բոլոր բնագավառների հետ: Ունենալով դարերի պատմություն, հրատարակչի մասնագիտությունը չի դադարում լինել հետաքրքիր և կարևոր, այն կհետաքրքրի հատկապես նրանց, ովքեր գիտեն գրքի իրական արժեքն ու նշանակությունը:

Քայլելով ժամանակին համընթաց՝ ժամանակակից հրատարակչությունը կիրառում է ինտերակտիվ մեթոդներ՝ ստեղծելով նաև էլեկտրոնային և աուդիո գրքեր, հաճախ գրքերում օգտագործելով հավելվածներ, որոնք ավելի հետաքրքրաշարժ և օգտակար են դարձնում ընթերցանությունը: Զրույց հրատարակիչ, «Էդիթ պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանի հետ։

Back to top button