Խճանկար

Հերոսական քայլից մինչև զավեշտալի պատմություն․ «Խճանկար»

Լրագրող, հրապարակախոս Լուսինե Թոփուզյանն Արցախյան ազատամարտի տարիներին հանրապետության հիվանդանոցներում դեղորայք ու սնունդ էր հասցնում վիրավոր ազատամարտիկներին, օգնում, սպասարկում նրանց, ոտքի կանգնեցնում:

Մի անգամ սպարապետ Վազգեն Սարգսյանը` հանդիպելով նրան հիվանդանոցի մոտ, գրկել և ասել է․ «Թիկունքում դուք հիանալի գործ եք կատարում»։

Նա հետաքրքիր հուշեր է պատմում Սիլվա Կապուտիկյանի և Հովհաննես Շիրազի մասին։ Լուսինեն բանաստեղծուհու խնդրանքով կոտլետներ է պատրաստում նրա համար, սակայն մուտքից քիչ հեռու հանդիպում է բանաստեղծուհու ընկերուհուն, որը չի դիմանում ախորժալի բուրմունքին և մեծ մասը ուտում է, հետո իհարկե այս պատմությունը վերածվում է զավեշտի։

Back to top button