Էվոլյուցիա

Աճեցվող մսով ու առանց հողի․ ապագայի գյուղատնտեսությունը. «Էվոլյուցիա»

Դեռ 1931 թվականին Ուինսթոն Չերչիլն ասել էր, իսկ ինչո՞ւ է մարդկությունը ժամանակ ծախսում հավ պահում, որպեսզի հետո հավի կրծքամիսը, թևը կամ մարմնի այլ մաս օգտագործի սննդի մեջ, եթե կարելի է միանգամից աճեցնել մարմնի մասերը առանձին առանձին՝ ավելի շատ և ավելի արդյունավետ սննդի խնդիրը լուծելու համար։

Ժամանակին տաղանդավոր գործչի ինտելեկտուալ կատակը կամ ֆանտաստիկ գաղափարը այսօր թերևս շատ թանկ, բայց իրականություն է։ Արագ աճող ծառեր, աճեցվող միս, ժամանակակից տեխնոլոգիաներ, այլ կերպ ասած՝ ապագայի թվային գյուղատնտեսություն, որտեղ գուցե ոչ հող է պետք, ոչ գյուղ, ոչ էլ գյուղացի։

Ապագայում գյուղատնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը՝ անասնապահությունը, կարող է գոյություն չունենալ, գյուղացին կարիք չի ունենա պահելու անասուն, դրանից հետագայում միս ստանալու համար, քանի որ մսի մասսայական աճեցումը մասսայական էլ սպառում կունենա։ Այնուամենայնիվ դեռևս աճեցված միսը իր համային հատկանիշներով զիջում է բնականին, չունի ճարպեր, թեպետ ապագայում դա ևս հնարավոր կլինի ստանալ։

Ոչ միայն միսն են աճեցնում, այլև ներկայումս գյուղատնտեսության մեջ հնարավոր է հատուկ հորմոնների միջոցով ակտիվացնել մշակաբույսերի, ծառերի աճը, ասում է գյուղատնտես, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

2050 թվականին երկրագնդի բնակչության թիվը կհատի 9.7 միլիարդը, սննդի արտադրությունը պետք է բարձրացվի 70 տոկոսով, ասում է Տիգրան Հարությունյանը։ Սնունդը արագ, քիչ ռեսուրս ծախսելով ստանալու կենսատեխնոլոգիաները կիրառվելու են, որպեսզի ապագայում երկրագնդի մեծ մասը սովի չմատնվի։ Անգամ մրգերին և բանջարեղենին փոխարինելու կգան սննդային հաբերը, որը խմելով մարդը կհագեցնի քաղցը։ Իհարկե, սա ավելի կիրառելի կլինի տիեզերական միջավայրում, ասում է Տիգրան Հարությունյանը։

Տեխնոլոգիաները աշխարհում զարգանում են, անգամ տրակտորները զարգացած երկրներում աշխատում են արհեստական բանականությամբ, հողը վարում, բերքը հավաքվում է առանց գյուղացու միջամտության, ապագայի գյուղատնտեսությունը առանց գյուղացու պատկերացնելի է անգամ այսօր, մինչդեռ Հայաստանում պատկերն այլ է։ Նման տեխնոլոգիաները շատ թանկ են, անհասանելի հայ գյուղացուն, ասում է Գառնիկ Պետրոսյանը։

Back to top button