Սփյուռքի ձայնը

Որևէ երկրում մեզ չեն սպասում․ դերասանուհի Սուսաննա Բաղդասարյան․ «Սփյուռքի ձայնը»

Որևէ երկրում ձեռքերը տարածած մեզ չեն սպասում,-ասում է Պատանի Հանդիսատեսի Թատրոնի նախկին դերասանուհի, այսօր Ֆրանսիայում բնակվող դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանը։ «Դա չի նշանակում, որ իրենք հյուրընկալ չեն, մարդասեր ու բարեհամբույր չեն, պարզապես իրենք չունեն ոչ դերասանի, ոչ ինժեների, ոչ էլ որևէ մասնագետի կարիք»,- ասում է դերասանուհին։

Սուսաննա Բաղդասարյանը մոտ 17 տարի առաջ է գնացել Հայաստանից, պատճառը՝ անձնական էր։ Չիմանալով ֆրանսերեն, շրջապատում չունենալով որևէ ծանոթ հայ, նա նախ սովորել է լեզուն, ապա կարգի բերել անձնական հարցերն ու մտածել թատերախումբ ունենալու մասին։

Հանդիպելով ֆրանսիացի ուսուցչուհի, սցենարիստ ու բեմադրիչ Օդիլ Գյաղոստին, որոշեցին միասին հիմնել մի թատերախումբ, որում ներկայացվեր թե մեր հայրենակցուհու, թե նրա ֆրանսիացի գործընկերոջ գործերը։ «Մեր աշխարհները տարբեր են․ նա գրում է մի բանի մասին և բեմադրում մի բան, որտեղ մտածելու և խորհելու շատ բան չկա։ Ի դեպ, հանդիսատեսն էլ է դա ուզում։ Իսկ իմ սցենարներում մեր մտորումներն են, դրանց պատճառներն ու հետևանքները», -նշում է նա։

Ի դեպ, դերասանուհին, Հայաստանում է՝ թատրոններից մեկի հրավերով։ Մինչև տարեվերջ մնալու է այստեղ՝ դեռ մեկ տարի առաջ սկսած գործն ավարտին հասցնելու համար։ «Այս ընթացքում շատ ներկայացումներ եմ դիտել, տարբեր թատրոններում եղել։ Որոշներն իսկապես հետաքրքիր էին ու շատ թեթև թեմատիկայով։ Սակայն, կային նաև այնպիսի բեմադրություններ, որոնց շնորհիվ վերապրում էի այն բոլոր դժվարություններն ու արհավիրքները, որոնք դեռևս մեր կոկորդում են», ասում է Սուսաննա Բաղդասարյանը։

Ի՞նչը դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանին տարիներ առաջ տարավ Ֆրանսիա, ինչպես մեր հայրենակցուհին թատերախումբ հիմնեց, որի դերասանները հասարակ գյուղացիներ էին։ Հայաստանյան բեմերում ունեցած դերերի, բարձունքների և վերելքների, ինչպես նաև արվեստների ու ռոմանտիզմի երկիր Ֆրանսիայում Սուսաննա Բաղդասարյանի ոդիսականը հարցազրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button