Բիզնես բանաձև

Լազերային ճառագայթի ուժը. Անձրևաբեր ամպեր՝ չոր եղանակին․ «Բիզնես բանաձև»

Հակառակ 50 աստիճան տապին և չորությանը, Արաբական Միացյալ Էմիրություններում ամպերը դարձել են անձրևաբեր: Օդերևութաբանները սովորել են տեղումներ ստանալ լազերային ճառագայթներ արձակող դրոնների միջոցով:

Սերբիան վեճի է բռնվել Խորվաթիայի հետ՝ Նիկոլա Տեսլայի դիմանկարը եվրո մետաղադրամի վրա պատկերելու ցանկության համար: Տեսլան ազգությամբ սերբ է, բայց ծնվել է այժմյան Խորվաթիայի տարածքում:

Մի երկրում ջրային ուղիների չգործելը խնդիրներ է առաջացնում ամբողջ մայրցամաքի մատակարարումների շղթայում: Բրազիլիայի գետերի ցամաքելը շոշափելի է դարձել Արգենտինայով և Պարագվայով ուղևորվող բեռնանավերի համար:

Բրազիլիայում երաշտը, իսկ հետո ջերմաստիճանի կտրուկ անկումը առավելագույնի է հասցրել Արաբիկա տեսակի սուրճի գինը: Այդ երկիրն աշխարհում սուրճի խոշորագույն մատակարարն է և արդեն կորցրել է ցանքատարածությունների ավելի քան 10%-ի բերքը:

Աշխարհում օգտատերերի թվով առաջատար Facebook սոցիալական ցանցը կունենա «մեթատիեզերք» ստեղծելու մասնագետների թիմ: Մեթատիեզերքն իր մեջ պետք է ներառի վիրտուալ և հավելյալ իրականությունների ու համացանցի համախումբը:

Ցուցադրել ավելի
Back to top button