ԿարևորՍպորտ

Արթուրը ոսկե մեդալի էր արժանի․ գլխավոր մարզիչ

«Արթուրը ոսկե մեդալի էր արժանի, մենք պատրաստ էինք, բայց նա դեռ կհասցնի, ես վստահ եմ»,- «Ռադիոլուրի» մարզական մեկնաբան Արամ Մանուկյանը զրույցել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ։

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը:

41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից մրցանակակիր ունի. 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը:

Back to top button