ԿարևորՍպորտ

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին և մտավ 1/4 եզրափակիչ

Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակն է տարել և շարունակում է պայքարը մեդալների համար:

Այսօր 1/8 եզրափակիչ մարտում նա հանդիպել է աշխարհի նախկին չեմպիոն, ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ: Առաջին ռաունդն ավարտվել է մրցակցի առավելությամբ, սակայն 2-3-րդ ռաունդներում վստահ հաղթանակներ է տարել Հովհաննես Բաչկովը:

Արդյունքում, մեր բռնցքամարտիկը 4:1 հաշվով պարտության է մատնել մրցակցին և մտել քառորդ եզրափակիչ: Օգոստոսի 3-ին Հովհաննես Բաչկովը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուռաիմովի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button