ԿարևորՍպորտ

Բաչկովն ապացուցեց, որ չեմպիոնական բնավորություն ունի. մարզիչ

Հովհաննես Բաչկովին ապացուցեց, որ չեմպիոնական բնավորություն ունի՝ «Ռադիոլուրի» հետ զրւույցում ասել է մարզիչ Կարեն Ղազարյանը:

«Մենամարտը շատ բարդ ստացվեց: Այսպես էլ պետք է լիներ: Երկուսն էլ գրոհող մարզիկ են, տիրապետում են կրկնվող հարվածաշարերի:

Հայաստանի նրեկայացուցիչ Հովհաննես Բաչկովն այսօր գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի նկատմամբ։ Հաղթեց նա, ում նյարդերը մինչև վերջ դիմացան», -ասել է մարզիչը:

Առաջին ռաունդում զիջելով 1:4 հաշվով Բաչկովը հավաքվեց ու հաջորդ երկու ռաունդներում բեկեց մենամարտի ընթացքը` արդյունքում հաղթելով 4:1 հաշվով։

1/4 եզրափակիչում Բաչկովը կմրցի ուզբեկ Էլնուր Աբդուլաիմովի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button