Հայկական հարց

Հայերը մեծամասնություն չեն կազմել Արևմտյան Հայաստանում՝ ըստ թուրք պատմաբանների․ «Հայկական հարց»

Թուրքական և թուրքամետ ժխտողական գրականության մեջ հերքվում է հայերի ցեղասպանության փաստը։ Հայոց ցեղասպանության եղելության կամ կատարման փաստը պարզ է դառնում հատկապես ժողովրդագրական ուսումնասիրությունների միջոցով։

Օսմանյան կայսրության ձևավորումից ի վեր՝ այնտեղ տարվել է հակահայկական քաղաքականություն։ Հայ պատմիչները հավաստում են, որ 14-19-րդ դարերում մեծ թվով նախկինում զուտ հայկական բնակավայրեր մահմեդականացվել կամ հայաթափվել են։

Կազմակերպվել են նաև հայաջինջ կոտորածներ։ Թուրքական այս հայասպան ծրագրերն իրենց գագաթնակետին են հասել Հայոց ցեղասպանության տարիներին։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 1-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button