ԿարևորՍպորտ

Լողորդ Արթուր Բարսեղյանն ավարտեց մրցելույթը Օլիմպիական խաղերում

Լողորդ Արթուր Բարսեղյանն այսօր ավարտեց մրցելույթը Օլիմպիական խաղերում։ Տոկիո 2020-ում նա այսօր հանդես եկավ 50 մետր ազատ ոճում և ցույց տվեց 23.14 վայրկյան արդյունք։

Ընդհանուր հաշվարկում մեր մարզիկը 73 լողորդների մեջ զբաղեցրեց 43-րդ տեղը:

Ցուցանիշն այնքան էլ գոհացնող չէ, սակայն մարզիկը բարելավեց իր անձնական ցուցանիշը։

Ցուցադրել ավելի
Back to top button