Հրամանը՝ ապրել

Պատերազմում նաև սեր է ծնվում. Լիլիթ Մարգարյան․ «Հրամանը՝ ապրել»

Արցախի Կարմիր Շուկա գյուղի բնակիչ Լիլիթ Մարգարյանը պատերազմի ժամանակ Ստեփանակերտում էր, քանի որ այնտեղ է սովորում: Ընկերուհու հետ վարձած բնակարանում էին, երբ 7:15 այնպիսի ձայներ լսեցին, որ իրենց թվաց՝ ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտում են:

Սկզբում չգիտեին ինչ անել, սակայն արագ հավաքեցին իրենց, վերցրին անձնագիր ու տաք հագուստ և գնացին նկուղ: Շուտով, սակայն, բարեկամների ջանքերով Լիլիթը տեղափոխվեց Երևան, որն այդ ժամանակ տարօրինակ օտար թվաց իրեն:

Լիլիթը պատերազմի ժամանակ միայն հասկացավ, որ սիրում է իր այժմ արդեն ընտրայլին, որի հետ երկու շաբաթ առաջ նշանադրվել են: Ամեն օր աղոթում էր նրա վերադարձի համար, իսկ եղբայրը մինչև հիմա անհետ կորածների ցուցակում է:

Լիլիթն ասում է, որ դաժան է տեսնել, թե ինչպես են Կարմիր Շուկա գյուղի կողքով անցնում ադրբեջանական զինվորներ ու երբեմն ծաղրում իրենց, սակայն իրենք չեն հանձնվում ու շարունակելու են ապրել հայրենիքում՝ Արցախում:

Back to top button