ԿարևորՍպորտ

Մրցակիցս ուժեղ էր. Արման Դարչնյան

Տոկիոյի օլիմպիական խաղերում այսօր հաղթանակ է տոնել բռնցքամարտիկ Արման Դարչինյանը` 1/8 եզրափակչում պարտության մատնելով  Եվրոպայի երիտասարդների չեմպիոն , Մինսկում կայացած Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր սլովակ Անդրեյ Շեմեզին։ 

Առաջին ռաունդում մրցավարներն առավելություն են տվել սլովակ բռնցքամարտիկին։ Երկրորդ ռաունդում հաղթանակը միավորներով ստացել է Արման Դարչինյանը։ Վճռական ռաունդում ակնհայտ էր հայ բռնցքմարտիկի առավելությունը։ Նա հաղթել է ընդհանուր 5։0 հաշվով:

«Մրցակիցս ուժեղ բռնցքամարտիկ էր»,– «Ռադիոլուր”–ի հետ զրույցում ասել է Արման Դարչինյանը։

Մեր մյուս բռնցքամարտիկը` 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, երկրորդ մրցամարտը կանցկացնի հուլիսի 31-ին: Այդ օրը մեր մարզիկը ուժերը կչափի աշխարհի նախկին չեմպիոն, ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ:

Back to top button