Հատվող եթեր

Ստեղծագործել կարելի է ցանկացած տարիքում․ «Հատվող եթեր»

«Ավետում», «Սուրբ Ծնունդ», «Տիրամայրը մանկան հետ», «Մկրտություն», «Մուտք Երուսաղեմ», «Խորհրդավոր ընթրիք», «Ոտնլվա», «Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց», «Հարություն», «Հոգեգալուստ», «Համբարձում». ասեղնագործ մանրանկարներ, որոնց հիմքում ընկած է հայկական մանրանկարչությունը, յուրահատուկ ստեղծագործություններ, որոնց դիտելիս առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ դրանք կտավներ են:

Կատարման մեծ վարպետությամբ, խորը ներաշխարհով ու հոգեբանությամբ առանձնացող այս բոլոր ասեղնագործ աշխատանքների հեղինակն ասեղնագործ, ժողովրդական վարպետ Թամարա Աթանասյանն է, որը 80 տարեկան հասակում էլ շարունակում է ստեղծագործել մեծ եռանդով:

Մասնագիտությամբ քիմիկոս ու հոգին արվեստով լի Թամարա Աթանասյանը թոշակի անցնելուց հետո սկսել է զբաղվել ասեղնագործությամբ՝ շարունակելով մայրիկից ժառանգած ձեռքի արհեստը: Ասեղնագործությունը մեր հերոսուհու համար բացում է մի նոր աշխարհ՝ ապացուցելով, որ ցանկացած տարիքում կարելի է ստեղծագործել, զբաղվել սիրելի մասնագիտությամբ ու արարել գեղեցիկը:

Յուրաքանչյուր աշխատանք Թամարա Աթանասյանը ստեղծում է մեծ սիրով ու նվիրումով՝ փոքրիկ, հրաշագործ ասեղի օգնությամբ նոր ծնունդ տալով հայկական մանրանկարչության հարուստ ժառանգությանը: Զրույց ասեղնագործ, ժողովրդական վարպետ Թամարա Աթանասյանի հետ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button