Գերդաստաններ

Եղեռնը, կարի մեքենայի գլխամասն ու պարուսույցների չորս սերունդը․ «Գերդաստաններ»

ՀՀ ժողովրդական արտիստ Արտյուշա Կարապետյանը իր 93 տարիներին հեռվից դեռ սիրով է հիշում իր մանկության մեծ, երկար, մակոտիներով լավաշները։ Այսօր էլ փնտրում է դրանք, բայց իր մանկության լավաշը չի գտնում։

1915 թվականի Մեծ եղեռնի տարիներն էին, երբ Կարսում հայտնի դերձակ նրա պապը վերցնում է կնոջը, զավակներին ու կարի մեքենայի գլխամասը և բռնում գաղթի ճանապարհը։ Հաստատվում են Երևանում, Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող Թուրքի բաղնիք թաղամասում։

Հենց Երևանում է Կարապետյանների գերդաստանի չորս սերունդ իրեն նվիրում ազգային պարին։ Գերդաստանի ավագը` ժողովրդական արտիստ Արտյուշ Կարապետյանը ավելի քան 250 պարերի հեղինակ է, որդին` Գագիկ Կարապետյանը 1990-ական թվականներին պարի պետական անսամբլի գլխավոր բալետմեյստերն էր։

Back to top button