ԿարևորՏեսանյութերՔաղաքական

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնությունն արգելող օրենսդրական փոփոխությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որով արգելվում է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը՝ հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

2022 թ. բյուջեյով նախատեսված արտաքին օգնության օրինագծում փոփոխությունը սահմանում է, որ «Միջազգային ռազմական կրթության և ուսուցման» և «Արտասահմանյան ռազմական ֆինանսավորման» ծրագրերով հատկացվող կամ այլ կերպ տրամադրվող միջոցները չեն կարող հասանելի լինել Ադրբեջանի համար:  

Ֆրենկ Փալոնը ողջունել է փոփոխության ընդունումը:

Back to top button