Երկրորդ ճակատ

Շտապօգնության մեքենան պատերազմի շարժական խրամատն էր. «Երկրորդ ճակատ»

Գերմանական Հայդենբերգի համալսարանական կլինիկայի անեսթեզիոլոգ Շուշանիկ Սարիբեկյանը սեպտեմբերի 29-ին մոտեցավ իր բաժնի վարիչին ու հստակ ասաց, որ եթե արձակուրդ չտան Հայաստան գնալու համար, աշխատանքից ազատման դիմում կներկայացնի։ Երկար հարցուփորձից հետո գերմանացի բժիշկը միայն ասաց, որ զգույշ լինի ու հանգիստ մեկնի։

Շուշանիկը եղել է Գորիսում, հիշում է, որ շտապօգնության մեքենայով տեղ հասան, որն ասես շարժական խրամատ լիներ իր անձնուրաց բժշկական անձնակազմով։ Գորիսում տեղ ու դադար չկար, վիրավորները մեծաքանակ էին հատկապես առաջին հրադադարի օրը, իսկ տեղի մարդկանց նվիրումը պարզապես ապշեցնում էր։

Ցուցադրել ավելի
Back to top button