ԿարևորՍպորտ

Տոկիո-2020․ Լողորդ Արթուր Բարսեղյանը բարելավեց իր անձնական ռեկորդը

Այսօր Հայաստանի հավաքականի անդամ լողորդ Արթուր Բարսեղյանը Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում գրանցեց 49.78 արդյունք։

Չորրորդ լողահերթում Արթուրը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ  ընդհանուր հաշվարկում՝ 38-րդ տեղը։ Այդյունքը նրան թույլ չտվեց դուրս գալ կիսաեզրափակիչ, քանի որ կիսաեզրափակիչ անցնում են 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները։

Բարսեղյանը, սակայն, բարելավեց իր անձնական ռեկորդը։ Նա ևս մեկ մեկնարկ կունենա հուլիսի 30-ին` 50 մետր ազատ ոճում:

Back to top button