Հայագիտակ

Տաղանդավոր նկարչուհին ու անվանի նկարիչների կինը, մայրը և քույրը․ «Հայագիտակ»

Արփենիկ Նալբանդյանն այն եզակի կին արվեստագետներից է, ում հաջողվեց համատեղել արվեստը ընտանիքի և զավակների դաստիարակության հետ։

Մասնագիտական կրթությունը նա ստացավ Մոսկվայում և Թիֆլիսում, հետո տեղափոխվեց Երևան։ Սկսվել էր Հայրենական պատերազմը։ Դժվարին տարիներ էին և անողոք ցրտից զավակին փրկելու համար տունը տաքացնում էին կտավները վառարանի մեջ վառելով։ Կրակին զոհ գնացին թիֆլիսյան շրջանի սքանչելի գործերը։

Խաղաղ տարիներին նկարչուհին շրջեց Հայաստանով, նկարեց իր հայրենակիցներին` հայտնի ու շարքային։ Նկարեց ջերմությամբ ու ապագայի հանդեպ հավատով։ Ու թեպետ շուտ հեռացավ կյանքից, հասցրեց նաև դասավանդել Գեղարվեստա-թատերական ինստիտուտում` իր գիտելիքներն ու փորձը հաղորդելով երիտասարդներին։

Արփենիկն ուներ իր ձեռագիրը, իր ասելիքն ու իր աշխարհը։ Նա Էդուարդ Իսաբեկյանի կինն էր, Դմիտրի Նալբանդյանի քույրը, Արամ Իսաբեկյանի մայրը, բայց, նախևառաջ, նկարչուհի Արփենիկ Նալբանդյանն էր։

Back to top button