Դպրություն

Լաբորատորիան մեկ ճամպրուկում․ «Դպրություն»

Ուսուցիչների վերապատրաստման մի դասընթացի ժամանակ որոշվեց նրանց հանձնարարել լաբորատոր աշխատանք՝ չտալով աշխատանքային ոչ մի գործիք։ Առաջարկվեց, որ իրենք ապահովեն իրենց անհրաժեշտ գործիքակազմը՝ վերջում ներկայացնելով, թե ինչ արժեցավ տվյալ լաբորատոր աշխատանքը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել որ դպրոցներում ֆիզիկա առարկայի լաբորատոր աշխատանքների մի մասը չի կատարվում սարքավորումների բացակայության պատճառով։ Որոշ լաբորատոր աշխատանքներ կամ կատարվում են էլեկտրոնային ռեսուրսների կիրառմամբ կամ դրանց փոխարեն աշակերտները խնդիրներ են լուծում։

Գրեթե բոլոր դպրոցների լաբորատորիաները աղքատիկ են․ սարքերի մի մասը չկա, իսկ եթե կա էլ, ապա բարոյապես և ֆիզիկապես մաշված են։ Ուսուցիչները փաստում են, որ հենց լաբորատոր աշխատանքների շնորհիվ է աշակերտների մոտ զարգանում առարկայի նկատմամբ հետաքրքրությունը, ձեռք բերած գիտելիքները գործնական կիրառություն են ստանում։

Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Երևանյան մասնաճյուղին կից Արմեն Երիցյանի անվան վարժարանի տնօրեն Արտավազդ Մամյան, ֆիզիկայի ուսուցիչներ՝ ձախից աջ՝ Տաթևիկ Անանիկյան, Կարինե Սամվելյան, Աննա Ներսեսյան

«Մամյան լաբորատորիա»-ն փորձել է հաշվել, թե ինչ կարժենա ֆիզիկայի դպրոցական լաբորատորիան։ Ըստ «Մամյան լաբ»-ի ՝ լաբորատորիան այն նյութերի և սարքերի հավաքածուն է, որի միջոցով հնարավոր է անել կրթական ծրագրով նախատեսված լաբորատոր բոլոր աշխատանքները։

Երբ մեկտեղվում են բոլոր նյութերն ու սարքերը, պարզվում է, որ դա մի փոքրիկ ճամպրուկ է, որը կարող է ունենալ յուրաքանչյուր ոք, առավել ևս դպրոցները։ Մամյան լաբորատորիայի հնարավորությունները սեպտեմբերից փորձարկվելու են տարբեր դպրոցներում։

Back to top button