Հայկական հարց

Հայաստանը ահաբեկչական պետություն է՝ ըստ թուրքական դասագրքերի․ «Հայկական հարց»

Լոզանի պայմանագիրը համարվում է թուրքական դիվանագիտության ամենամեծ ձեռքբերումը։ Թուրքերը թեև կորցրեցին Օսմանյան կայսրությունը, բայց դրա տարածքների մի կարևոր հատվածը պահեցին՝ այն դարձնելով Թուրքիայի Հանրապետության հիմքը։

Անդրադառնալով հայկական սփյուռքին՝ ԱՍԱԼԱ-ն բնորոշում են իբրև ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը պատուհաս էր դարձել թուրքական պետության համար։ Գուրգեն (Մկրտիչ) Յանիկյանը թուրքական դասագրքերում ներկայացվում է որպես հայ ահաբեկիչների պարագլուխ, որի կազմակերպած գործողությունների պատճառով թուրք դիվանագետները տարիներ շարունակ սարսափի մեջ են եղել։

Թեմային է անդրադառնում ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության թեմայի անդրադարձը թուրքական դասագրքերում»՝ մաս 3-րդ։

Back to top button