ԿարևորՀասարակություն

Կրակոցներից հետո Սոթքի հանքավայրը վերսկսել է աշխատանքը

Կրակոցներ են հնչել նաև Սոթքի հանքավայրի մոտակայքում, որտեղով անցնում է հայ-ադրբեջանական շփման գիծը։ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ ընկերության ղեկավարությունն աշխատակիցներին տարհանելու որոշում է կայացրել՝ անվտանգոթյան նկատառումներից ելնելով:

«Շուրջ 150 աշխատակից տարհանվել է: Բարեբախտաբար ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնացել»,- ասել է Գրիգորյանը և տեղեկացրել, որ այս պահին ընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը:

Back to top button