Խճանկար

Այդ համադասեր, պճնամոլ և ընտանիքակենտրոն անգղները․ «Խճանկար»

Անգղները սիրում են շպարվել, նրանց սպիտակավուն տեսակը սիրում է թավալվել կարմիր ավազի մեջ և կարմիր գույն ստանալ։

Ընտանիքներում ծնողները միասին են կերակրում ձագերին, սակայն երբ կեր չեն ունենում, նրանց վայր են գցում և սնվում նրանց լեշով։

Մորուքավոր անգղների ընտանիքը երբեմն կազմված է երեք մեծ անգղներից։ Արուն և էգը իրենց ընտանիք ընդունում են նաև երիտասարդի, որպեսզի նրան սովորեցնեն ընտանիք կազմելու կանոնները։

Գիշանգղներն էլ պարզվում է գուրման են՝ համադասեր։ Սիրում են ջայլամի ձու։ Զգուշությամբ մոտենում են բնին, երբ ջայլամը բացակայում է, կոտրում են ձուն և վայելում պարունակությունը։

Back to top button