ԿարևորՍպորտՏեսանյութեր

Տոկիո 2020. հայ մարմնամարզիկը եզրափակչում է

Տոկիոյի օլիմպիական խաղերը հայ մարզիկների համար մեկնարկած են։ 32-րդ ամառային օլիմպիական խաղերում մեր մարզիկներից առաջինը ասպարեզ դուրս եկավ Մինսկի Եվրոպական խաղերի չեմպիոն, նժույգաթափի Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը։

Հայ մարզիկը որակավորման փուլում նախ հանդես եկավ հենացատկում, որը նրա հիմնական մրցաձևն է։

Դավթյանը հենացատկի որակավորման փուլում պարզապես փայլուն հանդես եկավ՝ երկու ցատկի հանրագումարով ստանալով 14,866 գնահատականը և առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ, որը տեղի կունենա օգոստոսի 3-ին:

Մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Դավթյանի ելույթը գերազանց է գնահատում:

«Գերազանց եմ գնահատում Արթուրի ելույթը: Սրանից ավելի չէի սպասում: Երկրորդ ցատկը հիանալի էր: Առաջին տեղով դուրս եկանք եզրափակիչ, Աստված տա նույն կերպ կատարի ցատը նաև եզրափակչում: Մնում է՝ եզրափակչում Դավթյանը նույնը կատարի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հակոբ Սերոբյանը:

Որակավորման փուլում Արթուր Դավթյանին սատարում էին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, պատվիրակության այլ անդամներ:

Back to top button