ԿարևորՀասարակություն

Ափսոսում եմ, որ ժամանակ չունեմ սպորտով զբաղվելու. նախագահ

Ափսոսում եմ, որ ժամանակ չեմ գտնում սպորտով զբաղվելու՝ Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահը Ճապոնիայի մայրաքաղաքում հետևում էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանի ելույթներին որակավորման փուլում:

«Արթուր Դավթյանի ելույթով հիացած եմ ու հպարտ. երկրորդ թռիչքը ֆանտաստիկ էր, շատ տպավորված եմ: Հուսով եմ՝ Արթուրը հայրենիք կվերադառնա մեդալով», — նշել է նախագահը:

«Իհարկե միշտ հպարտ ես, երբ հայկական եռագույնը ինչ-որ տեղ տեսնում ես: Երբ Օլիմպիական խաղերի բացմանը մեր մարզիկները մտան մարզադաշտ, ուրիշ ցանկություն չունեի բացի ոտքի կանգնելուց և մյուսների հետ «Հայաստան» վանկարկելուց», — նշել է նախագահը:

Ըստ նախագահի՝ սպորտը լավագույն ձևերից մեկն է՝ աշխարհին ներկայանալու և աշխարհի հետ ծանոթանալու:

«Օլիմպիական խաղերին մասնակցելն ինքնին արդեն հսկայական հաջողություն է։ Պատկերացրեք՝ գործ ունենք երիտասարդ մարդկանց հետ, որոնք իրենց կյանքը ներդնում են նպատակին հասնելու համար»,-նշել է նախագահ Սարգսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button