ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական հարվածայի՞ն, թե՞ հետախուզական ԱԹՍ մեր տարածքում

Ադրբեջանը և Թուրքիան պատերազմը համարում են չավարտված և փորձ են անում օգտագործել, ըստ իրենց, «բացված հնարավորության պատուհանը» ու հասնել ավելիին, քան ձեռք են բերել նոյեմբերի 9-ի համաձայնագրով, «Ռադիոլուրին» ասել է ռազմական վերլուծաբան Մհեր Հակոբյանը:

Այս ամենը հստակ քաղաքական ուղերձ է: Մհեր Հակոբյանը կարծում է, որ նման միջադեպերը կշարունակվեն, ադրբեջանցիներն այս քայլով ստուգում եմ նաև ՀՀ-ի ԶՈՒ-ի զգոնությունը և սահմանների պաշտպանունակությունը.

«Նախաձեռնությունն իրենց կողմն է: Թշնամին է որոշում ՀՀ-ին որ հատվածում հարված հասցնի, ինչպես նաև էսկալացիայի չափը և ձևը: Տարաբնույթ ձևերով փորձում են մեր պաշտպանության մակարդակը, չբացառելով ցանկացած զարգացում: Նման միջադեպեր շատ են լինելու, եթե նախաձեռնությունը թուրքական կողմինն է, և միամատություն է կարծել, որ չեն օգտվի դրանից»:

Ռազմական վերլուծաբան Մհեր Հակոբյանը խոսել է նաև ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԱԹՍ-ի ներխուժման մասին: Ըստ նրա, ԱԹՍ-ն հարվածային չէր, այլ հետախուզական նպատակով էր մտել ՀՀ տարածք: «Հարվածային թռչող սարքերը երկու տեսակ են լինում՝ ինքնասպան և հարվածային: Վերջինը, եթե գործեր կգործեր հեռու տարածությունից, և մեր տարածքում չէր ընկնի»:

«Պատկան մարմինները պարտավոր են, ամենաբարդ սցենարը հաշվի առնելով, պատրաստվել ամենավատին: Կենցաղային և հոգեբանական մակարդակով էլ, ըստ էության, պետք է սպասենք նման երկարատև լարվածության և մանր ընդհարումների, չբացառելով խոշոր էսկալացիայի հնարավորությունը»,-ասել է Հակոբյանը և փաստել, որ խաղաղութունը շփման գծում երկար չի լինի, քանի որ քաղաքական համաձայնությունը և քաղաքական խաղաղությունը մշուշոտ է:

«Ցավոք, իրավիճակն այսպես երկար կշարունակվի, մինչև այնպիսի ներքաղաքական փոփոխություն չլինի երկու պետություններից մեկում և արտաքին այլ զարգացումներ չլինեն աշխարհում, որոնց արդյունքում էականորեն կփոխի վիճակը: Իմ կարծիքով, ստեղծված իրավիճակը դեռ երկար կշարունակվի»:

Ցուցադրել ավելի
Back to top button