Էկոսֆերա

Սևանը կորցնելը մեր հանրապետության համար ինքնասպանության նման բան է․ Քնարիկ Հովհաննիսյան․ «Էկոսֆերա»

Սևանա լճում կրկին ակտիվ են կապտականաչ ջրիմուռները, որոնք էապես վնաս են հասցնում լճի էկոհամակարգին։ Որո՞նք են ճանապարհները և արդյո՞ք կան հույսեր, որ Սևանա լիճը երբևէ կվերականգնվի կամ արդյո՞ք կունենա երկար կյանք։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի վերջին դիտարկումների համաձայն Սևանա լճում արդեն սկսվել են «ծաղկման» պրոցեսները: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը պարզաբանեց՝ 2018 թվականի համեմատ այս տարի սնուցող նյութերը ծաղկման պահին չունեն այդ շատ բարձր կոնցենտրացիաները:

Արդեն մի քանի տարի անընդմեջ լիճը ծաղկում է, պատճառները հայտնի են։ Դրանք մեկ օրում չեն ծագել`տասնյակ տարիների պատմություն ունի։ Ջրաբան Քնարի Հովհաննիսյանն ասում է, որ ջրիմուռների ակտիվացմանը նպաստել են ջերմաստիճանի տաքացումն ու աղտոտված գետերի ջրերը, որոնք թափվում են լիճ։

Մասնագետի խոսքով՝ չկան կենսաբանական մաքրում իրականացնող կայաններ, որոնց կարիքը այս պարագայում լիճը շատ ունի։ Կեղտաջրերը առանց մաքրման թափվում են լիճ։

Ցուցադրել ավելի
Back to top button