Հայկական հարց

Թուրքական դասագրքերում հայերը ներկայացվում են որպես թշնամի և օտար տարր․ «Հայկական հարց»

Թուրքիայի դպրոցների 9-րդ դասարանի պատմության դասագրքերում եթե կա հանդուրժողականություն հայերի նկատմամբ, ապա հետագա տարիների դասագրքերում այդ քարոզչական գիծն անհետանում է՝ տեղը զիջելով թշնամանքին։

Հայերը համարվում են Օսմանյան կայսրությունում և ընդհանրապես Թուրքիայում թշնամիներ, որոնց դեմ պայքարը դարձել էր թուրքական պետության ամենակարևոր գործերից մեկը։

Աբդուլ Համիդ

Անդրադարձ կա 1894-1896 թվականների հայկական կոտորածներին, որոնք համարվում են հայկական դեպքեր՝ հրահրված հայերի կողմից, որոնց զոհ էին գնացել հազարավոր մուսուլմաններ։

Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է որպես տեղահանություն՝ հանուն հայերի «անվտանգության», որոնց պատերազմից հետո հնարավորություն էին տվել «վերադառնալ» իրենց նախկին բնակավայրերը, բայց նրանք չէին վերադարձել։

Աբդուլ Համիդի դեմ մահափորձ կատարած Ռուբինա Արեշյան-Օհանջանը՝ իր ամուսնու հետ

Թեմային է անդրադառնում ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության թեմայի անդրադարձը թուրքական դասագրքերում»՝ մաս 2-րդ։

Ցուցադրել ավելի
Back to top button