Սփյուռքի ձայնը

Ջազի և դասականի միաձուլումը. Ադամ Բարրոն՝ Գյումրիում․ «Սփյուռքի ձայնը»

Ջազն ու դասականը մեկ համերգում. Գյումրիի Գարդեն Հաուսում (GGH) հուլիսի 25-ին տեղի է ունենալու դասականի և ջազի համադրությամբ համերգ՝ մասնակցությամբ ֆրանսաբնակ օպերային երգիչ, բարիտոն-բաս Ադամ Բարրոյի։

«Ես սիրով եմ համաձայնել մասնակցել այս համերգին, նախ, որովհետև ծնունդով Գյումրիից եմ, և ամեն անգամ Գյումրիում ներկայանալը մեծ պատիվ է, բացի այդ՝ երաժշտության միաձուլումները հետաքրքիր են ու նոր երանգ են տալիս»,- ասում է Ադամ Բարրոն։

Ֆրանսահայ օպերային երգիչ Ադամ Բարրոն հայ դասական երաժշտության եւ ջազի միաձուլման երեկոյին կներկայանա հետաքրքիր երգացանկով` Կոմիտաս, Սայաթ Նովա։ «Ես շատ չեմ սիրում բնօրինակից հեռանալը, սակայն այս համերգին հնչող երգերում կլինեն փոքրիկ հավելումներ, մելիզմներ և այլն»,- ավելացնում է օպերային երգիչը։

Գյումրին իսկապես դառնում է մշակութային քաղաք` համոզված է Ադամ Բարրոն։Եթե ներկայացվում է բարձրորակ երաժշտություն, հանդիսատեսն այն միանգամից զգում է` Գյումրիի հանդիսատեսի մասին խոսելիս` նշում է ֆրանսահայ երգիչը։

Ջազի և դասականի համադրությունը ներկայացնողները տաղանդավոր երաժիշտներ Նառա Առաքելյանն ու Երվանդ Մարգարյանն են։ Երեկոյի բասային ու հարվածային հնչյունները ապահովելու են Սուրեն Զաքարյանը եւ Սաշ Աղամյանը։

Համերգի հյուրն է վյումրեցի տաղանդավոր դուդուկակար Կարո Շաբոյանը։ «Երաժիշտներին հետ ծանոթացել ենք դիմատետրում /ֆբ/։ Դիմատետրը հրաշքներ է գործում, երբ նրանից օգտվել գիտենք»,- ասում է Ադամ Բարրոն։

Օպերային երգիչը նպատակ ունի նման համերգների աշխարհագրությունն ընդլայնել, ներկայանալ նաև Հայաստանի այլ քաղաքներում։

Ցուցադրել ավելի
Back to top button