Հաջողության նոտա

Աստծո ստեղծած պարտիտուրի ճիշտ ակորդներ վերցնելն է «Հաջողության նոտան»․ Արսեն Ղազարյան

Կյանքի ճանապարհները նման են դասարանների, և նա չգիտի, թե տիեզերական ժամանակով որ դասարանում է, բայց իր համար հստակ է մի բան. երբ ավարտի կյանքի դասարանները, գնալու է «Տուն»։ Կարծում է, որ Աստծո ստեղծած նվագարանը մարդկանց համար գրված ճակատագրի գեղեցիկ սիմֆոնիան է:

«Այդ պարտիտուրը նա տվեց մարդուն, մնում էր պարզապես ճիշտ կարդալ գեղեցկության, բարության, երջանկության, սիրո պարտիտուրը և ճիշտ ակորդներ վերցնել, որից ընդամենը պետք է առանձնացնել հաջողության նոտան», – ասում է Օպերային ռեժիսոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի դասախոս, Հանրային ռադիոյի ձայն Արսեն Ղազարյանը:

Նա շեշտում է, որ օպերային ռեժիսորի համար կարևոր է ճանաչել հեղինակի գաղափարական բովանդակությունը՝ ուղերձը, հասկանալ, թե ինչ է ուզում ասել և փորձել դա բացահայտել բեմական պատկերի միջոցով։

Back to top button