Երկրորդ ճակատ

Պատերազմն ու բժիշկների սովորույթը․ «Երկրորդ ճակատ»

Վիրաբույժ Հայկ Հարությունյանն ասում է, որ բժիշկները մի սովորույթ ունեն. անկախ նրանից, թե որտեղ են ու ինչ են անում, տագնապային իրավիճակում միանգամից, առանց հատուկ պայմանավորվածության, հավաքվում են հիվանդանոցում։

Պատերազմի լուրն իմանալուն պես ինքն և իր գործընկերներն արդեն տեղում էին։ Բժիշկը Արցախ չի մեկնել, այլ տեղում է ընդունել վիրավորներին։ Ասում է, որ վիրաբուժական միջամտություններ կան, որոնք կարելի է անել միայն տեղում։

Եղել է Վարդենիսում յոթ օր ու մի ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի կյանք փրկել, որին հետո գնացել էր տեսության` համոզվելու, որ ամեն բան կարգին է։

Back to top button